Հասարակություն 

Գինեսի գրքում ընդգրկված Դուբայի ամանորյա հրավառությունը

analitik.am

ԱՄԷ-ի ամենամեծ քաղաքում՝ Դուբայում անցկացվող ամանորյա հրավառությունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է արաբական Al –Arabiya լրատվամիջոցը։

 

Նոր տարվա գիշերը վեց րոպեում բաց է թողնվել 400 հազար ճայթուկ, որը ստեղծել է հրավառության հեքիաթային տեսարան: Դուբայի տոնական հրավառությանն ու գույնզգույն կրակներով լուսավորված գիշերային տոնակատարությանն ականատես են եղել հազարավոր զբոսաշրջիկներ:


Շոուի հիմնական մասը անցկացվել է Արմավենիների կղզում։


Միջոցառումն իրականացվել է 400 կետից։ Հրավառությունները երկնքում պատկերել են Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշը։

 


Այսպիսով՝ Դուբայը «խլել» է Քուվեյթի ռեկորդը, որը գրանցվել էր 2012-ին, երբ  Սահմանադրության 50-ամյակի տոնակատարության պատվին կազմակերպված հրավառությանը երկինք  էր բաց թողնվել  15 միլիոն ընդհանուր արժողությամբ 77 հազար 282 ճայթուկ:



Հրավառությունը նախատեսված ժամից 20 րոպե ուշ է սկսվել. որոշ լրատվամիջոցներ գրում են, որ այդպես էին ծրագրել կազմակերպիչները, իսկ ոմանք էլ նշում են, որ այն ուշացումով է տեղի ունեցել ուժեղ քամու պատճառով։


Շոուի կենտրոնը եղել է Արմավենիների կղզին։

Հրավառությունն իրականացվել է 400 կետից։


Համազարկերից մեկը երկնքում պատկերել է Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշը։




 

Նույն շարքից