Հայաստան Քաղաքական 

Հրաժարականի դիմում չեմ ներկայացրել. Լոռու մարզպետի պարզաբանումն «Արմենպրես»-ին

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այս մասին նա անձամբ տեղեկացրեց «Արմենպրես»-ին:

«Ես դեռ ոչ մի հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, չգիտեմ թե այդ տեղեկատվությունը որտեղից է շրջանառվում»,-ասաց Արթուր Նալբանդյանը:

Արթուր Նալբանդյանը Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թ. հուլիսից:

 

Նույն շարքից