Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կենսագրությունը

analitik.am

Այսօր՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով ՀՀ փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը:

Ներկայացնում ենք նրա  կենսագրությունը.

Ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին։

Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997-1999 թվականներին զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը: Աշխատել է Հայներարտբանկում (ներկայումս՝ Ամերիաբանկ), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում: 2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը: 2002-2006 թվականներին համատեղությամբ խորհրդատու է աշխատել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում: 2007 թվականից եղել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալը: 2011 թվականին սկսել է աշխատել Արդշինբանկում՝ որպես Վարչության նախագահ։

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար, Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2016 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Նույն շարքից