Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի կենսագրությունը

analitik.am

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝ ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը:

Ներկայացնում ենք Մանե Թանդիլյանի կենսագրությունը.

Մանե Վանյայի Թանդիլյան (ապրիլի 3, 1978, Ալավերդի, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար, ֆինանսական վերլուծաբան‌հաշվապահ, Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովինախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ։

1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։

2003 - 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։ 2004 - 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 թվականից մինչ այժմ աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։

2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։

2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նույն շարքից