Հայաստան Քաղաքական 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի կենսագրությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այսօր ստորագրած հրամանագրով՝ Հրաչյա Ռոստոմյանը   նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

Ներկայացնում ենք Հրաչյա Ռոստոմյանի  կենսագրությունը.

Ծնվել է 1981թ-ի մարտի 3-ին Երևանում:

 

1998-2003 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանիատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։

2003-2006 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։

2006-2010 թվականներին- սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն

1997-1999 թվականներին - «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։

2003 թվականին- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։

2006-2008 թվականներին- դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։

2006–2009 թթ. - Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։

2008–2009 թթ. - Կենտրոն համայնքի ավագանու անդամ։

2006 թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։

2010 թվականից - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։

2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։

Պարգևատրվել է.

Երախտագիտության մեդալով (2015)

ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով,

ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով,

Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով,

ՀՀ Նախագահի շնորհակալագրով։

Պահեստի լեյտենանտ։

ՀՀ սպորտի վարպետ։

Միջազգային կարգի մրցավար։

Անկուսակցական է

Ամուսնացած է։

 

Նույն շարքից