Հայաստան Քաղաքական 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի կենսագրությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այսօր ստորագրած հրամանագրով՝ Արթուր Խաչատրյանը  նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության   նախարար:

Ներկայացնում ենք Արթուր Խաչատրյանի   կենսագրությունը.

Ծնվել է Երևանում՝ 1971 թ.-ի մարտի 22-ին:

1994-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը (ֆիզիկոսի որակավորմամբ)։

1996թ. ավարտել  է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորում։

Նույն որակավորումը ստացել է 2001-ին՝ Լոնդոնի Իմփերիալ Քոլեջում։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։

Ազատ տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։

ՀՅԴ անդամ է 1991-ից։

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

2016 – 2017 թթ.  աշխատել է   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ։

Նույն շարքից