Հասարակություն 

Նոր ահաբեկչություն՝ Ինդոնեզիայում /տեսանյութ/

Ինդոնեզիայի մեծությամբ երկրոր քաղաքում՝ Սուրաբայայում, նոր ահաբեկչություն է տեղի ունեցել: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է The Jakarta Globe-ը:

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ: Զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ դեռ չեն հայտնվում:

Համացանցում արդեն տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանության շենքին մոտենում երկու սքութեր, որոնցից մեկը ակնթարթներ անց պայթում է:

Մայիսի 13-ին Ինդոնեզիայում ահաբեկիչերի ընտանիքը (ամենափոքրը՝ 9 տարեկան) երեք ահաբեկչություն էր իրականացրել, ինչի արդյունքում զոհվել էր 13 մարդ:

Նույն շարքից