Միխեիլ Սաակաշվիլին իր մեղավորություն է տեսնում այն հարցում, որ Վրաստանում փաստացի ընդդիմություն չկա, ինչը օգնում է միլիարդատեր Բիձինի Իվանիշվիլիին գալ իշխանության: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, հղում անելով Ռուսթավի-2 հեռուստաընկերությանը, որի հետ զրույցում էլ Վրաստանի նախկին նախագահը խոսել է թեմայի մասին:
Սաակաշվիլին հայտարարել է, որ հենց դա է պատճառներից մեկը, որի համար ինքը ցանկանում է վերադառնալ Վրաստան: Նախկին նախագահը խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել և հենց դրանք շտկելու համար ինքը վերադառնալու է հայրենիք:
Վրաստանի նախկին նախագահի խոսքերով, Հայաստանի իրադարձությունները, որտեղ առաջին շարքերում երիտասարդներն էին, լուրջ տրամադրվածություն է ստեղծել նաև Վրաստանում, որտեղ պայքարն անկասկած շարունակվելու է: