Հայաստան Քաղաքական 

Պահանջում են Գլխավոր դատախազի հրաժարականը

ՀՀ գլխավոր դատախազության մոտ վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:

Այստեղ է նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիյսանը, ում խոսքերով, Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը չի նշանակում, որ պետք է գնալ քնել տանը: Ավետիսյանը պնդում է, որ պետք է շարունակել պայքարը բոլոր ոլորտներում:

Հավաքվածները պահանջում են նաև ազատ արձակել Սասնա ծռեր խմբի անդամներին և քաղբանտարկյալներին:

Նույն շարքից