Հայաստան Քաղաքական 

Մշակույթի նախարարը «դուխով» է սկսել և պատրաստվում է «դուխով» էլ շարունակել

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը «դուխով» է սկսել և պատրաստվում է «դուխով» էլ շարունակել որպես նախարար իր գործունեությունը:
Այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Մակունցն ընդունեց, որ իր նշանակումը շատերի համար անակնկալ է եղել՝ հավելելով, թե պետք չէ մոռանալ, որ անակնկալ էին նաև Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց տրամաբանական շարունակությունը պետք է ունենան:

Նորանշանակ նախարարը հայտնեց, որ դեռ երեկ է ցանկացել ծանոթանալ նախարարության աշխատակիցների հետ, սակայն, երբ եկել է աշխատանքի վայր, որևէ մեկը չի եղել, ինչը հասկանալի է, քանի որ մայիսի 13-ը կիրակի էր: Իսկ արդեն այսօր երիտասարդ նախարարը պատրաստվում է ծանոթանալ բոլորի հետ:

Նույն շարքից