Հասարակություն 

Մեքսիկայում կենդանիների օրհնության զանգվածային արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ)

analitik.am

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տեղի է ունեցել ընտանի կենդանիների օրհնման ամենամյա արարողությունը, որի նպատակն է պաշտպանել չորքոտանիներին ու թռչուններին անհաջողությունից ու վտանգից։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, միջոցառմանը եկած կենդանիների տերերի կարծիքով՝ հենց այս օրհնանքի շնորհիվ է, որ իրենց փոքրիկ բարեկամներն այդքան առողջ են։

 

Արարողությունը կազմակերպվել է Սուրբ Անտոնիոյի օրը, ով հայտնի է եղել որպես կենդանիների պաշտպան։ Պարբերականը հավելում է, որ կենդանիների օրհնման ավանդույթը Մեքսիկայում ձևավորվել է դեռևս գաղութացման տարիներին։

Նույն շարքից