Հասարակություն 

Կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 14-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում, 18-ին հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-18-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Մայիսի 14-17-ը, 19-ին՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`           29.70C (1985 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               5.80C (1988 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`          17.30C

 

Նույն շարքից