Հայաստան Քաղաքական 

Նորմալ երկրներում պաշտոնների չեն նշանակում բարեկամներին և ընկերներին. Քաղաքագետ

Մարդը եկել է ու իր թիմն է բերել իր հետ, իր ընկերներին է բերել, ինչը հայաստանյան ստանդարտների համար նորմալ երևույթ է: Այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությանը:

Քաղաքագետի խոսքերով, հանրության համար ճիշտ կլիներ, եթե այդ մարդիկ լինեին հանրային գործիչներ, ճանաչված լինեին, աշխատանքի փորձ ունենայի և ըստ էության վաստակած լինեին, որ իրենց վստահեին. «Այսօր այդ երիտասարդներին ոչ ոք չի ճանաչում: Մարդիկ, քանի որ վստահում են Նիկոլ Փաշինյանին, ավանսով վստահում են նաև այդ երիտասարդներին: Բայց դա նորմալ չէ: Նորմալ երկրում, երբ մարդը գալիս է իշխանության չի բերում իր ընկերներին և բարեկամներին, այլ բերում է նրանց, որոնց մասով հայտնիություն կա, ովքեր փորձ ունեն: Մարդիկ այդպես հասկանում են, թե ինչ ակնկալիք կարող են ունենալ»:
Այսօր այս մարդիկ ոչ մեկին ծանոթ չեն «Նրանք մարդկանց համար «Քինդերսյուրպրիզներ» են, մարդիկ գուշակություններ են անում: Պատմությունը ցույց է տվել, որ այս մեթոդն իրեն չի արդարացնում: Հանրությունը պետք է հասունանա, պետք է համապատասխան պահանջ դնի, թե ինչ քաղաքականություն է պատկերացնում և ում է տեսնում այդ քաղաքականության շրջանակներում»:

 

Նույն շարքից