Հասարակություն 

Սառույցից երաժշտական գործիքների նվագախումբ Շվեդիայում

analitik.am

Շվեդիայի հեռավոր քաղաքներից մեկում` Լուլեայում, Թիմ Լինհարթ անունով մի ամերիկացի ստեղծել է նվագախումբ, որում գործիքները բացառապես սառույցից են, հայտնում է CNN-ը՝ հավելելով, որ այդ գործիքներն այնքան նուրբ են, որ անգամ երաժիշտների տաք շնչառությունը նրանց համար վտանգ է:

 

Սակայն խոսքը ոչ թե դեկորատիվ, այլ իրական նմուշների մասին է, որոնցով նվագում են: Գործիքները պատրաստված են սառեցված ջրից:

Վերջին 15 տարիներին Լինհարթն իր նվագախմբով հանդես է եկել նաև Շվեդիայից դուրս: Նրանք ներկայացնում են ոչ միայն դասական ռեպերտուար: Գործիքների շարքում էլ ոչ միայն ջութակ ու թավջութակ է, այլև բանյո, կիթառներ և այլն: Աղբյուրի բնորոշմամբ՝ հատկապես նվագախմբի հարվածային գործիքները կարող են ցնցել Ձեզ:


Նույն շարքից