Հայաստան Քաղաքական 

Օսիպյանն այն մասին, թե ինչ խոսակցություններ են եղել համակարգում նոր Ոստիկանապետի մասով

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի համար անակնկալ է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը` Ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու մասով: Այս մասին նորանշանակ Ոստիկանապետը հայտարարել է Ազատության հետ զրույցում:
Օսիպյանը նշել է, որ համակարգում խոսակցություններ են եղել, թե Ոստիկանապետ  նշանակվելու է համակարգից դուրս ինչ-որ մեկը, ինչն ինքն այդքան էլ լավ չի ընդունել. «Երբ պարոն վարչապետն ինձ առաջարկեց, ես մտածեցի, որ լավ կլինի, եթե մեզանից մեկը լինի, քան  դրսից ինչ-որ մեկը գա: Քանի որ 30 տարի աշխատում եմ համակարգում, տիրապետում եմ համակարգի կառուցվածքին, գիտեմ խնդիրները, գիտեմ, որ կարող եմ իմ գործընկերների հետ միասին աշխատել, որոշեցի ընդունել առաջարկը»:

Անդրադառնալով ցույցերին և երթերին՝ Օսիպյանն ասաց, որ դրանք խաղաղ են եղել. «Ճիշտ է եղել են խախտումներ, սակայն դրանք չէին կարող ծանր հետևանքներ ունենալ, դրա համար ոստիկանությունը հանդուրժողականություն դրսևորեց»:

 

 

Նույն շարքից