Հասարակություն 

Թշնամի թուրքը, կաթողիկոսն ու վարչապետը...անտրամաբանական եռյակ

Ազգայնական հայացքներով աչքի ընկնող թուրք պրոֆեսոր Հաքան Օքթայը երկօրյա այցով հունվարի 20-22-ը գտնվել է Հայաստանում եւ Երևանում՝ Հանրապետության հրապարակում լուսանկարվել` թուրքական ահաբեկչական«Գորշ գայլեր»կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով:


Նա այստեղ հանդիպումներ է ունեցել թուրքագետ Հակոբ Չաքրյանի,ում հետ միասին եղել են Էջմիածնում,  քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ, ում հետ, ըստ նրա, ունեցել են կարճ բայց հստակ զրույց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին և  «Անկախ» կայքի աշխատակիցների հետ՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով լուսանկարները:


Թուրք ազգայնամոլի գրառումներից պարզվում է, որ կայքի աշխատողների հետ զրույցում տեղեկություններ է հավաքել Հայաստանի մամուլի մասին եւ վստահ է, որ շուտով Երեւանում կբացվի«Անադոլու» գործակալության գրասենյակ,«քանի որ Հայաստանում այն արդեն լայն ճանաչում է ձեռք բերել»:

 

Մեկնաբանությունների բաժնում ադրբեջանցիները թուրք բարեկամին «զգուշացնում են»` քանի որ նրա այցը համընկնում է Բաքվի ջարդերի հետ, նրան Երեւանում վտանգ է սպառնում: Այնուհետեւ Օքթայը տեղադրել է առաջին լուսանկարը` Հանրապետության հրապարակից` ընկերոջ հետ, երկուսն էլ «Գորշ գայլեր»-ի խորհրդանիշն են ցուցադրում:


Ըստ Օքթայի գրառումների` ինքը Հայաստանում է եղել երկու օր, այցից բավարարված է, եւ այն, ինֆորմացիոն առումով, շատ օգտակար էր:

 

Սակայն պարզվում է` Օքթայը Հայաստան առաջին անգամ չէ, որ գալիս է: Ավելին` թուրք ազգայնամոլը կարող է հպարտանալ ոչ միայն մեր թուրքագետի, քաղաքագետի եւ լրագրողների հետ լուսանկարներով, այլ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի (2010թ.) եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի: 


 




Սկզբնաղբյուրը՝ Yerkir.am

Նույն շարքից