Բլոգգեր Ալեքսանդր Լապշինն իր ՖԲ էջում գրում է.
Այս օրերին Հայաստանում մեկնաբանում են Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ռազմական հայտարարություններն այն մասին, որ իբր վերջինիս բանակը պատրաստ է հարվածել Ղարաբաղում գտնվող հայկական դիրքերին: Բնական է, որ հայկական ԶԼՄ-ները պատասխանեցին այս հայտարարություններին այն ոգով, որ 25 տարում ոչինչ չեք կարողացել անել, ուստի ոչինչ չեք անի նաև հիմա:
Սակայն, ես ուզում եմ ընդգծել մի պահ: Հարցն այն է, որ հենց գեներալ Զաքիր Հասանովն էր Ադրբեջանի իշխանության կողմից նշանակվել իմ ազատման հարցով Իսրայելի հետ բանակցությունների ղեկավար: Բանակցություններն անցկացվել են փակ ռեժիմով 2017-ի մարտի կեսերից սկսած, և Իսրայելի ներկայացուցիչը մոտ 5 անգամ ուղևորվել է Բաքու՝ այդ հանդիպումներին մասնակցելու: Իսրայելի կողմից նշանակվել էր պաշտպանողական Aeronautics Ltd կազմակերպության, որն արտադրում է դրոններ, կառավարվող մարտական մեքենաներ, մոնիտորինգի և հետախուզական համակարգեր, ղեկավարներից մեկը: Դժվար չէ կռահել, թե ինչո՞ւ էր հենց այդ կազմակերպության ներկայացուցիչը մասնակցում բանակցություններին: Ինձ կալանավորելու Ադրբեջանի հիմար քայլը, 2016-ի ապրիլին իսրայելական տեխնիկների՝ Ադրբեջանի կողմից պատերազմին հնարավոր մասնակցության հետաքննությունը. այս ամենը տեղի են ունեցել գրեթե նույն ժամանակահատվածում: Եվ քիչ գլխացավանք չեն առաջացրել Իսրայելի համար, որի իշխանությունը լուրջ քննադատությունների է արժանանում ընդդիմության կողմից՝ Իլհամ Ալիևի ռեժիմի հետ կապ ունենալու համար:
Այսպես, իսրայելական բանակցողների խոսքերով, Զաքիր Հասանովը բացարձակ բանական և ադեկվատ մարդ է, ով ի սկզբանե համարել է, որ ինձ Բաքու տանելը մեծ սխալ է: Սակայն, որոշումներն ընդունել են այլ մարդիկ, ովքեր իր և այլ հասկացող մարդկանց կարծիքները չեն լսում: Այսպիսի բաներ: Մնացածն ինքներդ մտածեք: