Հայաստան Քաղաքական գլխավոր 

Թևան Պողոսյանի կարծիքով, պետք է վստահել Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո երկու կարևոր փոփոխություն ևս պետք է տեղի ունենա՝ վստահություն և նոր շունչ:

Այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պողոսյանը նշեց, թե ուրախ է, որ երիտասարդներ են նշանակվել որպես նախարարներ, ովքեր չունեն հին կապերը, նրանց անունները չկա կոռուպցիոն պատմությունների և արատավոր երևույթների մեջ:

Պողոսյանը նշեց, թե պետք է վստահել Փաշինյանի կադրային քաղաքականությանը, քանի որ վերջինս գտնում է, որ դրանք լավագույն լուծումներն են առաջ քաշված խնդիրների լուծմանը հասնելու համար:

Արտաքին քաղաքականության մասով Պողոսյանը նշեց, որ ամեն երկիր առաջնորդվում է իր շահերով, Հայաստանն էլ պետք է այդպես անի, պետք է համագործակցի, եթե դա բխում է Երևանի իր շահերից:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը, ՀՀ նախագահի  խորհրդականի խոսքերով, լավագույն խաղաղապահն իր տղան է, ով առաջնագծում է:

Պողոսյանը խոսեց նաև Պուտին-Փաշինյան հանդիպման մասին՝ նշելով, որ այն ավելի շատ ճանաչողական է, և ինքն առանձնապես սպասելիքներ չունի:

Նույն շարքից