Վլադիմիր Վիսոցկին հունվարի 25-ին կդառնար 76 տարեկան, սակայն մեր հիշողության մեջ ընդմիշտ մնալու համար երգչին, պոետին և դերասանին բավական եղավ 42 տարին, գրում է ИТАР-ТАСС-ը։
Շաբաթ նրա հարազատ Տագանկայի թատրոնում, որտեղ բացահայտվել է դերասանի դրամատիկ տաղանդը, կրկին կցուցադրվի Յուրի Լյուբիմովի «Վլադիմիր Վիսոցկի» բեմադրությունը։ Ներկայացման պրեմիերան կայացել է 1981թ. հուլիսի 25-ին՝ Վիսոցկու մահվան տարելիցին, այնուհետև այն արգելվել է և վերադարձել բեմ միայն 1989-ին։
Պոետիկ ներկայացումը բեմադրված է որպես երկխոսություն դերասանների և Վիսոցկու ձայնի միջև։
Համաձայն ավանդույթի՝ պոետի ծննդյան նախօրեին Մոսկվայում կայացել է «Своя колея» մրցանակաբաշխությունը։ Այն հիմնվել է 1997-ին Վլ. Վիսոցկու բարեգործական հիմնադրամի կողմից։ Մրցանակը հանձնվում է նրանց, ովքեր ամենաբարդ իրավիճակներում չեն դավաճանում իրենց համոզմուքներին և նրանց, որոնց կցանկանար Վիսոցկին նվիրել իր երգերը։