Հասարակություն 

Վրաստանի ամենահարուստ մարդու որդին կոչ է անում օրինականացնել մարիխուանան

Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ ռեփեր Բերան, յութուբյան իր էջում «Legalize» անունով տրեկ է հրապարակել՝ կոչ անելով օրինականացնել նարկո-քաղաքականությունը:

Իր երգում Բերան կողմ է արտահայտվել մարիխուանայի օրինականացմանը և դատապարտել է թմրանյութ օգտագործողների նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը:

Հավելենք, որ ավագ Իվանիշվիլիի կարողությունը հասնում է 4,6 միլիարդ դոլարի:

Հավելենք նաև, որ անցած հանգստյան օրերին Վրաստանի խոշորագույն քաղաքներում բողոքի ակցիաներ տեղի ունեցան: Ցուցարարները բողոքում էին «Բասիեանի» և «Գալերեա» ակումբներում իրականացված օպերացիաների դեմ, որոնց արդյունքում թմրանյութ վաճառելու մեջ կասկածվող 8 քաղաքացի է ձերբակալվել:

Նույն շարքից