Առավոտյան ամենապահանջված ըմպելիքը սուրճն է, քանի որ շատերն իրենց օրը սկսում են մի գավաթ բուրումնավետ ու աշխուժացնող սուրճով։ Թեև հիմա ժամանակակից սրճեփի շատ մեծ տեսականի կա, սակայն մասնագետները շարունակում են ստեղծել նորերը։
Ինչպես նշում է rbc.ru կայքը, առաջին հայացքից Top Brewer-ը սովորական ջրի ծորակ է, բայց իրականում այն չժանգոտող պողպատից ստեղծված սրճեփ է, որը կարելի է կառավարել սմարթֆոնի ու պլանշետի միջոցով։
Այն օգտագործելու համար հարկավոր է ներբեռնել հատուկ հավելված, որը թույլ է տալիս փոփոխել սուրճի, շաքարավազի, կաթի չափը։ Դրանով կարելի է պատրաստել գրեթե բոլոր տեսակների սուրճ՝ կապուչինո, ամերիկանո, էսպրեսո, լատտե, մակիատո և այլն։
Բացի սուրճ պատրաստելուց, դրանով հնարավոր է նաև ջուր տաքացնել։