Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Թբիլիսիի ակումբներում ստուգումներ իրականացնելը ռիսկային է և կարող է վերաճել քաղաքացիական ընդվզման: Նա միևնույն ժամանակ կոչ է արել երկրի կառավարությանը օրինականացնել նարկոքաղաքականությունը:
«Այս օրերին մենք տեսանք քաղաքական և ադմինիստրատիվ լիակատար տապալում և մի շարք սխալներ, որոնք սկսվեցին օպերացիաներով և ռեյդերով: Սխալները շարունակվում են: Ինչպես կարելի էր հասնել նրան, որ քաղաքացիական անհնազանդության նման մակարդակ լինի, մինչև այս պահն անհասկանալի է»,-ասել է Վրաստանի նխագահը:
Իր խոսքի վերջում Մարգվելաշվիլին նշել է, որ իշխանությունների նպատակն է պահպանել խոսքի ազատությունը և կարգուկանոն՝ կոչ անելով կառավարությանը քայլեր ձեռնարկել նարկոքաղաքականությունն օրինականացնելու համար: