ՀՀ տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գորիսի տարածաշրջանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հալիձոր-Տաթև հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կատարած աշխատանքների արդյունքում ճանապարհը միակողմանի բացվել է:
Երթևեկությունն ամբողջությամբ վերականգնելու նպատակով իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: