Հայաստան Քաղաքական գլխավոր 

Հայաստանի արտաքին քաղաքականության ուղին անփոփոխ է մնալու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Սոչիում անցկացվող ԵԱՏՄ նիստում, հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղին անփոփոխ է մնալու:

Նա նաև հաստատել է Հայաստանի հավատարմությունը ԵԱՏՄ համաձայնագրերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Վլադիմիր Պուտինը ողջունել էր Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև որպես հյուր՝ Մոլդովայի նախագահը:

Այսօր Սոչիում կայացել էր նաև  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

 

Նույն շարքից