Հասարակություն 

Պարաշյուտիստները 3800մ բարձրության վրա փրկել են իրենց անգիտակից ընկերոջ կյանքը

analitik.am

Արագ կողմնորոշվելու շնորհիվ անգլիացի պարաշյուտիստները կարողացել են փրկել իրենց ընկերոջ կյանքը, որը 3800մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը, երբ պարաշյուտիստներից մեկը պատահաբար ոտքով հարվածել է նրա գլխին:

Ցատկելուց վարկյաններ անց 25-ամյա Ջեյմս Լիի երկու ընկերները նկատել են, որ Ջեյմսի հետ  ինչ-որ բան է կատարվում, մոտեցել են նրան, ձեռքով նշան արել` համոզվելու համար՝ արդյոք նրա հետ ամեն բան կարգին է, սակայն Ջեյմսը չի արձագանքել: Ընկերները բռնել են նրան, ուղղել մարմնի դիրքը և բացել պարաշյուտը:

Ջեյմսն ուշքի է եկել միայն վայրէջք կատարելուց հետո և, ինչպես հողորդում է Metro-ն, նա իր հետ կատարվածից ոչինչ չի հիշել:

Ջեյմսն ասել է, որ ինքն արդեն 5 տարի է՝ սքայդայվինգով է զբաղվում, և այս թռիչքը եղել է 1050-րդը: Նա նաև նշել է, որ անկախ կատարվածից՝ շարունակելու է զբաղվել սքայդայվինգով:

Պատահարից հետո նրան գլխի և պարանոցի վնասվածքի կասկածանքով տեղափոխել են հիվանդանոց, բայց հետազոտությունից հետո բժիշկներն ասել են, որ նրա հետ ամեն բան կարգին է:

Նույն շարքից