Թուրքիան խորհրդակցության է կանչել ԱՄՆ-ում և Իսրայելում իր դեսպաններին՝ կապված Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հարկ է նշել, որ Անկարան կտրուկ քննադատել է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ իշխանությունների որոշումը և զանգվածային սպանություն է անվանել Գազայում իսրայելական ուժայինների հետ բախման ժամանակ մոտ 60 պաղեստինցու զոհվելը:
Հավելենք, որ Թուրքիայում մարդաշատ ակցիաներ են տեղի ունեցել, որոնց մասնակիցներն այրել են ԱՄՆ և Իսրայելի դրոշները: Հնչել են «Երուսաղեմը մերն է»,«Երուսաղեմը կլինի մերը» կարգախոսեր: