ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է.
Մոտ օրերս կուսումնասիրեմ ստոմատոլոգիական ծառայությունների հարկման մեխանիզմները, կքննարկեմ դրանք մեր մասնագետների և ՊԵԿ-ի հետ: Այնուհետև տեղեկատվություն կտրամադրեմ հնարավոր փոփոխությունների և դրանց ժամկետների մասին: Հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված խնդիրները ևս կքննարկվեն սոցապ նախարարության հետ: Կտեղեկացնեմ վեր հանված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին: