Հայաստան Քաղաքական 

ԿԳ նախարարը ՇՊՀ-ում է. Հարությունյանը Գյումրի է մեկնել խնդիրները լուծելու համար /ուղիղ/

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Շիրակի պետական համալսարանում է: Նորանշանակ նախարարին համալսարանում դիմավորել է ռեկտոր Սահակ Մինասյանը:
Նշենք, որ Հարությունյանը Գյումրի մեկնել է համալսարանում արդեն երկար ժամանակ շարունակվող խնդիրները լուծելու համար:

Ավելի վաղ ԿԳ նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ:

Նույն շարքից