Հասարակություն 

Ընտանիքն է հասարակության հիմքը, այնտեղ է հասակ առնում Հայաստանի վաղվա քաղաքացին. Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձն Ընտանիքի օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Ընտանիքի օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ Հայաստանի և Արցախի բոլոր ընտանիքներին, նրանց մաղթում ամենայն լավն ու բարին:

Իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Սփյուռքի հայ գաղթօջախներում մայր հայրենիքի ուրախություններով և հոգսերով ապրող մեր քույրերին ու եղբայրներին:

Միաժամանակ, առանձնահատուկ խոսք եմ ուղղում Հայաստանում ապրող բոլոր եղբայր ժողովուրդներին, ում համար ստեղծված են ազգային ինքնության պահպանման բոլոր պայմանները:

Ընտանիքն է հասարակության հիմքը, այնտեղ է հասակ առնում Հայաստանի վաղվա քաղաքացին, այնտեղ են ձևավորվում մարդկային այնպիսի կարևորագույն հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, հարգանքը դիմացինի և սերը հայրենիքի հանդեպ, հոգևոր կապն ավագ ու կրտսեր սերունդների միջև: Հայ ընտանիքը բացառիկ դեր է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման գործում: Նրա ամրությունը, պաշտպանվածությունն ու լավագույն ավանդույթների պահպանումն են երաշխավորելու Հայաստանի վաղվա օրը: Ուստի, ընտանիքին առնչվող բոլոր խնդիրները եղել են և պետք է մնան պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր օջախներին մաղթում առաջին հերթին խաղաղություն, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

 

 

Նույն շարքից