Գիտություն Հասարակություն 

Գիրք, որը ստիպում է ընթերցողին վախից քրտնել ու ցնցվել

analitik.am

Գիտնականները ստեղծել են շարժական գիրք, որն ընթերցողին ֆիզիկապես թույլ է տալիս զգալ գրական հերոսների ապրած զգացմունքները:  Խումբը ստեղծել է գրքի նախատիպ, որը պատված է ցուցիչներով ու մեխանիզմներով, որոնք ամրացված են շապիկին:Գիրքը թույլ է տալիս ընթերցողին ֆիզիկապես զգալ զարգացող իրադարձությունները:

Եթե գլխավոր հերոսը վախենում է, շապիկը սեղմվում է, որպեսզի ընթերցողի մոտ նման զգացմունք առաջանա: Վշտի դեպքում լուսադիոդային հարյուր լուսարձակներ գրքի շապիկին տվյալ զգացումն արտացոլող լուսավորումն են ստեղծում: Հուզմունքից շապիկը կարող է ցնցվել, ազդել ընթերցողի սրտի աշխատանքի վրա՝ ստիպելով արագ աշխատել: Շփոթության զգացում առաջացնելու համար շապիկը կսկսի փոխել ջերմաստիճանն ու ազդել մաշկի վրա, հաղորդում է Mail Online-ը:

Սարքավորման նախատիպը փորձարկվել է Ջեյմս Թիփթրի կրտսերի «Աղջիկը, ում միացրել էին» վեպի վրա: Գլխավոր հերոսուհին ինքնասպանության անհաջող փորձից հետո ապրելու երկրորդ հնարավորություն է ստանում: Նրա գիտակցությունն ընտրված է մարմնի արհետսական աճը կառավարելու համար:Այն ժամանակ, երբ նախագիծը հետազոտում է ընթերցանության նոր հնրավորություններ՝ հավելյալ էլեկտրոնային սարքավորումների կիրառմամբ, հետազոտողներն ընդգծում են, որ սա ինչ-որ վերջնական ապրանք ստեղծելու փորձ չէ, այլ ավելի շուտ հետազոտություն է գիտաֆանտաստիկ պատմվածքների ենթատեքստում, հաղորդում է FedPost.ru-ն:

Նույն շարքից