Հասարակություն 

Մերկ ուղևորը վազել է օդանավում, թափահարել ձեռքերը և բղավել

Alaska Airlines ավիաընկերության օդանավում մերկ ուղևոր է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Միջադեպի մասին հայտնել է Ալյասկայի սենատի նախկին անդամ Ջոննի Էլլիսը, ով ևս եղել է օդանավում: Նախկին սենատորի խոսքերով, մերկ ուղևորը վազել է  օդանավի մեջ, թափահարել ձեռքերով և բղավել:

Էլլիսը նշել է, որ ուղևորները վախեցել են, սակայն օդանավի անձնակազմը խուճապի չի մատնվել, օրինազանցին բռնել են և փակել զուգարանում:

Վայրէջքից հետո տարօրինակ ուղևորին ձերբակալել են և ուղարկել հիվանդանոց:

Նույն շարքից