Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ԴԱՀԿ պետին

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արմեն Հարությունյանն իր դիմումի հիման վրա ազատվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից.

Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի առաջարկությունը.
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից։

Նույն շարքից