Հասարակություն 

Ֆրանսիացին հայտնվել է բանտում՝ փոքրիկ կատվին խոշտանգելու համար

Ֆրանսիական Մարսել քաղաքում Ֆարիդ Ժիլաս անվամբ երիտասարդին մեկ տարվա ազատազրկման են դատապարտել փոքրիկ կատվին խոշտանգելու համար:

Կենդանու նկատմաբ դաժան վերաբերմունքն իրավապահների ուշադրությունը չէր գրավի, եթե 24-ամյա մարսելցին հունվարի 22-ին իր «զբաղմունքի» մասին չպատմեր Facebook սոցցանցի իր բաժանորդներին:

Այն բանից հետո, երբ Ֆարիդն իր էջում հոլովակ է տեղադրել, որտեղ կատվին բարձր նետում է վերեւ, իսկ նա ընկնում է բետոնե սալիկների վրա, մի քանի հազար օգտատերեր ստորագրել են հայտարարության ներքո, որում նշվում էր ավազակին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:

Հունվարի 31-ին Մարսելի իրավապահները ձերբակալել են կասկածյալին: Նույն օրը տեղի դատարանը որոշում է կայացրել երիտասարդի ձերբակալության մասին: Փետրվարի 3-ին նրան դատապարտել  մեկ տարվա ազատազրկման: Ինքը երիտասարդը դատարանում ասում էր, որ չգիտի, ինչու է կատվի հետ այդպես վարվել, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Le Mond-ին:

Այս պահին Օսկար անվամբ կատվի բուժմամբ զբաղվում են կենդանիների պաշտպանության ազգային ֆրանսիական SPA կազմակերպության մասնագետները: Անասնաբույժերի խոսքով՝ կատվի մոտ ախտորոշել թաթերից մեկի կոտրվածք ու վնասվածք որովայնի հատվածում:

Նույն շարքից