Հասարակություն Մշակույթ 

Մեկնարկել են «Նոր անուններ» միջտարածաշրջանային հիմնադրամի կողմից անցկացվող լսումները

analitik.am

Երևանի և Մոսկվայի միջև մշակութային համագործակցության ընդլայնման ծրագրերի շրջանակում Երևան է ժամանել Ի. Ն. Վորոնովայի անվան «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի փոխնախագահ Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորությամբ:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և հիմնադրամի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարանում մեկնարկել և անց են կացվել քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաների հատուկ լսումները: Ծրագրին մասնակցել է 6-15 տարեկան 23 պատանի երաժիշտ: Լավագույն մասնակիցները գալա համերգին կպարգևատրվեն դիպլոմներով և կարժանանան անվանական կրթաթոշակի:
Նշենք, որ այս տարի նախաձեռնությունն իրականացվում է Երևանի և Մոսկվայի միջև ստորագրված 2018-2021թթ. համագործակցության ծրագրով:
Երևան կատարած այցի շրջանակում նախատեսված են նաև Մոսկվայից ժամանած հյուրերի մասնակցությամբ վարպետության դասեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից