Մարդը միշտ իրավունք ունի տեղյակ պահելու իր ընտրած անձին իր գտնվելու վայրի մասին: Այսօր՝ մայիսի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ խոսելով ապրիլին ԵԼՔ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալության մասին:
Թաթոյանի խոսքերով, Սահմանադրությունն ունի նորմ, որի համաձայն այդ իրավունքի կիրառումը կարող է հետաձգվել, սակայն դեռ պետք է պարզել՝ կոնկրետ տվյալ իրավիճակում որոշումը հիմնավորված է եղել, թե՝ ոչ:
Հարցին, թե ինքը շարունակելու է արդյո՞ք պաշտոնավարել ՄԻՊ-ի պաշտոնում, պաշտպանն ասաց՝ այո և հիշեցրեց, որ ընտրվելիս իրեն ընտրել են նաև ընդդիմադիրները:
Թաթոյանը նաև մեջբերեց համաժողովրդական շարժման ղեկավարների խոսքերը, որ ՄԻՊ աշխատակիցները գիշեր ու ցերեկ հերթապահել են: