Այսօր՝ մայիսի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ռուսաստան կատարած այցի մասին, նշեց, որ շատ գոհ է այդ այցից՝ այն անվանելով արդյունավետ. «Ես համոզված եմ, որ այդ շփումների արդյունավետությունն առաջիկայում կավելանա»:
Փաշինյանը խոսել է նաև Հանրապետական կուսակցության կողմից պատասխան քայլերի մասին՝ նշելով, որ վերադարձ հնին չի լինելու:
ՀՀ վարչապետը հաստատել է, որ մարզպետեր նշանակելիս կրկին համագործակցություն է լինելու ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, իսկ կառավարության ծրագիրը կներկայացվի սահմանված ժամկետներում: