Հայաստան Քաղաքական 

Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին

«Ես դա համարում եմ շատ երկրորդական հարց»,-Factor tv-ի հետ զրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքերով, ինքը և իր թիմակիցներից շատերը շնորհավորել են Փաշինյանին, իսկ ինչ վերաբերում է հենց Տեր-Պետրոսյանի շնորհավորանքին, Զուրաբյանը կարծում է, որ ՀԱԿ-ն իր դիրքորոշմամբ և հայտարարություններով շատ ավելի մեծ գործ է կատարել աջակցության մասով:

Հիշեցնենք, որ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ չշնորհավորեցին նաև 2-րդ ու 3-րդ նախագահները:

 

Նույն շարքից