Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի կինը՝ իրենց նոր հարևանների՝ Սերժ և Ռիտա Սարգսյանների մասին

Այսօր՝ մայիսի 15-ին, Ազատության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել իրենց ընտանիքում ամուսնու՝ վարչապետ ընտրվելուց հետո, նշեց տան մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետի ընտանիքը տեղափոխվեց կառավարական առանձնատուն:

Անդրադառնալով հարևաններին՝ տիկին Հակոբյանն ասաց, որ տան աջ կողմում գտնվում է ՀՀ 3-րդ նախագահի առանձնատունը, հարևաններն են Սերժ և Ռիտա Սարգսյանները, իսկ ձախ կողմում ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տունն է: Հարևանների հետ վարչապետի կինը դեռ չի հանդիպել:
Հակոբյանը նաև նշեց, որ տունը շատ հարմարավետ է, իսկ ինքը այլ կարծիք ուներ մինչ տեղափոխությունը:

 

Նույն շարքից