ՄԱԿ-ը մեղադրել է Իսրայելին անվտանգության դարպասն անցնել փորձող պաղեստինցիների նկատմամբ կրակ բացելու մեջ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը՝մարտի 14-ին, Ցախալի ուժերը կրակել են 60 պաղեստինցու, իսկ վիրավորում է ստացել մոտ 2700 մարդ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր քարտուղար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը քննադատել է Իսրայելին՝ ուժ կիրառելու համար:
«Դարպասին մոտենալու փաստը չի համարվում մահացու վտանգավոր և կյանքի համար սպառնալիք, ուստի չպետք է կրակեին մարդկանց վրա: Կրակը կարող էր օգտագործվել բացառապես ծայրահեղ դեպքում», - հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր քարտուղար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնի մամուլի խոսնակ Ռուպերտ Կոլվիլլը:
«Իսրայելն իրավունք չունի ասել, որ դա ՀԱՄԱՍ-ն է եղել, ուստի ամեն ինչ կարգին է», - ասել է Կոլվիլլը:
Հիշեցնենք, որ անվտանգության դարպասի մոտ անկարգությունները սկսվել էին դեռևս մարտի 30-ից և պետք է ավարտվեին մայիսի 15-ին, սակայն «վերադարձի մարշ»-ի կոմիտեն մտադրություն ունի շարունակել անկարգությունները մինչև հունիսի 5-ը: