Հանուն երեխաների, խնդրում եմ, մի՛ ստորագրեք էֆթանազիայի մասին օրենքը: Բելգիայի թագավորին ուղղված նման խնդրանքով հանդես է եկել կանադացի 5-ամյա աղջիկը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ջեսիկան ծնվել է սրտի լուրջ արատով, սակայն նրա կյանքը հնարավոր է եղել փրկել վիրահատական միջամտության շնորհիվ: Եթե աղջիկը ծնվեր երկրում, որտեղ մանկական էֆթանազիան թույլատրվում է, նա կարող էր ենթակա լինել էվթանազիայի:
Ամեն տարի միլիոնավոր երեխաներ են ծնվում ծանր բնածին արատներով: Եթե Բելգիայում էֆթանազիան թույլատրվի, ապա վտանգ կա, որ այս նախադեպը կարող է հանգեցնել մանկական էֆթանազիայի աճին ամբողջ աշխարհում: Այժմ Քվեբեքի կառավարությունը փորձում է ընդունել էֆթանազիայի մասին օրենք, որը շատ նման է Բելգիայում 10 տարի առաջ ընդունված օրենքին: Մարդու իրավունքների հարցերով քվեբեքյան հանձնաժողովը խորհուրդ է տալիս էֆթանազիան տարածել երեխաների վրա:
Ջեսիքայի հայրը, որը բժիշկ է աշխատում Քվեբեքում, ևս խնդում է թագավորին՝ չստորագրել օրենքը, որը թույլ կտա բելգիացի երեխաների էֆթանազիան: