Սանկտ Պետերբուրգում մահացել է Իրինա Ալեգրովայի նախկին ամուսինը՝ Իգոր Կապուստան: Այս մասին հայտնում է Լայֆը:
Կապուստայի բարեկամները հայտնել են, որ վերջինս ինչ-որ վարակ է ունեցել, որը վնասել է թոքերը:
Հայտնի երգչուհու նախկին ամուսնուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել վերջինիս կյանքը: