Միջազգային Քաղաքականություն 

Թուրք-իսրայելական հարաբերություններն ավելի են լարվում

analitik.am

Թուրքիայի ԱԳ նախարարությունը Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսին առաջարկել են ժամանակավորապես լքել երկրի սահմանները: Այս մասին հայտնում է Anadolu  գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարարությունը կոչ էր արել Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին լքել երկիրը:

Թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է Գազայի շրջանում իսրայելա-պաղեստինյան բախումներիով, ինչի արդյունքում տասնյակ պաղեստինցիներ են զոհվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արդեն հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է: Թուրքիայում եռօրյա սուգ են հայտարարել՝ կապված պաղեստինցիների զոհվելու հետ: Էրդողանը նաև խորհրդակցության է կանչել ԱՄՆ-ում և Իսրայելում իր դեսպաններին:

Նույն շարքից