Քաղաքականություն 

«Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Փաշինյանի նստավայրի մոտ

analitik.am

«Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի մոտ, նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս պահին ակցիայի մասնակիցներից մի քանի ցուցարար գտնվում են վարչապետի նստավայրում:

Բողոքի ակցիայի մասնակիցները կրկին խոսում են գործարանի վերագործարկման մասին: Նրանք միևնույն ժամանակ նոր աշխատանքային պայմանագիր են պահանջում՝ նշելով, որ իրենց պայմանագրի ժամկետը լրացել է, սակայն իրենք չեն կարող ուղղակի հեռանալ, քանի որ գործարանում հրդեհավտանգ նյութեր կան և անվտանգության խնդիր գոյություն ունի:

Նույն շարքից