Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԱԳՆ-ն չի մեկնաբանում իր վերադասի խոսքերը. Շավարշ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

analitik.am

«Երբ ներկայացվում էր մեր նոր նախարարը, ասվել է, որ կառույցը կայացած է, աշխատում է և պետք է զերծ մնա քաղաքական ազդեցություններից»,-այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինքը մնալու է արդյո՞ք փոխնախարարի պաշտոնում, թե՝ ոչ ու ինչ են ասել իրեն:

Հարցին, թե ինչպես է ԱԳ նախարարությունը մեկնաբանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Արցախին որպես կողմ ներկայացնելու հետ, Քոչարյանը նշեց, թե նախարարությունը սովորաբար վերադասի հայտարարությունները չի մեկնաբանում. «Մենք մեկնաբանում ենք այլ պետությունների ներկայացուցիչների հայտարարությունները»:

Քոչարյանի խոսքերով, նախարարությունն աշխատել է հեղափոխության օրերին, աշխատում է և աշխատելու է, իսկ ինչ վերաբերում է նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, փոխնախարարն ասաց, որ վերջինս պրոֆեսոինալ դիվանագետ է, անցել է լուրջ ճանապարհ, եղել է նաև փոխարտգործնախարար:

Նույն շարքից