Հայաստան Քաղաքականություն 

Տիգրան Մուկուչյանը՝ իր հրաժարականի մասին

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնարարական չի ստացել արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար, և կազմակերպչական աշխատանքներով հանձնաժողովը կսկսի զբաղվել այն ժամանակ, երբ դրա մասին որոշում կայացվի:
Այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահը խոսեց նաև իր հրաժարականի մասով պահանջների մասին: Նա նշեց, որ բարձրաձայն կհայտարարի, եթե հրաժարական ներկայացնի:
Նշենք, որ այսօր ԿԸՀ հատուկ նիստ էր հրավիրել, որի ընթացքում որոշում կայցվեց արդեն նախկին մի շարք պատգամավորների մանդատները նոր պատգամավորներին հանձնալ:

  • 98
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    98
    Shares

Related Articles