Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։
Ոստիկանապետը հայտնել է, որ դեպքի առնչությամբ ցուցարարների հետ բացատրական աշխատանքներ են տարվում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: