Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

«Մեր քաղաքապետը Տարոնն է». Հավաք՝ ի աջակցություն Տարոն Մարգարյանի

Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր աջակցություն են հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նրանց ձեռքերում պաստառներ կան, որոնց վրա գրված է՝ «Մեր քաղաքապետը Տարոնն է»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրեցին Մյասնիկյանի արձանի հետնամասի այգու մոտ: Նրանք նախ փչացրեցին  մասնավոր և պետական  սեփականությունը՝ պատռելով, ջարդելով և վնասելով շինհրապարակի պաստառներն ու պատերը, այնուհետև մուտք գործեցին Երևանի քաղաքապետարան՝  որակելով, որ հանրային պահանջ են ներկայացնում: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը դիմեց ՀՀ ոստիկանությանը, որպեսզի կանխվի մի խումբ մարդկանց կողմից քաղաքապետարան ապօրինի մուտք  գործելը:

  • 165
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    166
    Shares

Related Articles