Հայաստան Քաղաքականություն 

Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 16-ի՝ ՀՀ-ում նշվող Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ. Նախարար

analitik.am

Analitik.am-ին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից այն մասին, որ նախարարը շնորհավորում է ուսանողների և երիտասարդների օրը: Շնորհավորանքը ստորև.

Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 16-ի՝ Հայաստանի Հանրապետությունում նշվող Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ:

Ինքս լինելով երիտասարդ` լավատեղյակ եմ երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին և որպես Հայաստանի Հանարպետության կառավարության որդեգրած երիտասարդական քաղաքականության իրականացման պատասխանատու` հավաստիացնում եմ, որ իրավասու մարմինների կողմից արվելու է առավելագույնը՝ երիտասարդությանը հուզող հիմնախնդիրները լուծելու համար:

Վստահ եմ՝ հայ երիտասարդությունը հաստատակամ է, եռանդուն, ակտիվ և պատրաստ իր ներուժն օգտագործել՝ ի շահ Հայաստանի Հանրապետությանհզորացման և զարգացման:

Կրկին շնորհավորում եմ մեր ուսանողներին ու երիտասարդներին և մաղթում երազանքների իրականացում, հաջողություններ, երջանկություն և ամենայն բարիք:

Նույն շարքից