Հասարակություն 

Շուտով կարևոր փոփոխություններ, որը նպաստելու է նաև ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը

analitik.am

Շուտով ԱԳՆ-ՈՍՏԻԱԿՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏ եռակի կապի հենքի վրա գործարկվելու է հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է ընձեռելու առանց հյուպատոսական ծառայություն ներկայանալու տնից՝ էլեկտրոնային եղանակով կանգնել հյուպատոսակն հաշվառման:
Այն դեպքում, երբ քաղաքացին կընտրի 183 օրից ավելի ժամկետով հյուպատոսական հաշվառման կանգնելու եղանակը, տվյալներն ավտոմատ եղանակով փոխանցվելու են ոստիկանություն. այդ դեպքում անձը կհանվի ՀՀ բնակության վայրի հաշվառումից և կհաշվառվի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:
--------------------------------------------
Ովքեր կհաշվառվեն այլ պետության հասցեով, չեն ընդգրկվի ընտրողների ցուցակներում:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը

Նույն շարքից