Քաղաքականություն 

Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների զարգացմանը. Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ, հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների օրեցօր զարգացմանը և խորացմանը:

Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն»,- ասված է ԻԻՀ նախագահի ուղերձում:

  • 101
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
    103
    Shares

Related Articles